ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին. Վալերի Սեմերիկով


12:10 , 20 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Թեկնածության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործընթացներն ու փաստաթղթերը դեռ 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներին»,- ասել է նա:

Սեմերիկովը նշել է, որ քանի որ համաձայնեցման ու փաստաթղթերի ստորագրման ժամկետները հստակեցված չեն, ապա անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ