Հայտնի է աշխարհի ամենաերջանիկ երկիրը


13:20 , 20 մարտ, 2019

Ֆինլանդիան ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Այս մասին են վկայում The World Happiness Report-ի զեկույցի տվյալները։

Իսկ Next Era վերլուծական կենտրոնում հաղորդել են, որ ֆիններն իրենց երջանիկ են զգում ներքաղաքական իրադարձություններին «էքստրեմալ մոտեցման պատճառով»։

Այսպես` անցած տարվա կեսերից Ֆինլանդիայի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում առողջապահությանը և կրթությանը, ինչպես նաև փորձում բարձրացնել քաղաքացիների անվտանգությունը։