Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը:
Այցից հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ուսումնասիրություններ է սկսել Ռանչպար գյուղում՝ ավազի հանքերի շահագործման հետ կապված: «Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները»,- նախօրեին տեղեկացրել էին կադաստրից:
Ուշագրավ է, որ այն օրը, երբ կադաստրում որոշել են հանքը շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրություն սկսել, հանքի սեփականատեր Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից:
Երեկ նա մեր լրագրողին ասել է, որ արդեն 2 օր է՝ Հայաստանում չէ և չի ուզում խոսել ւսյդ թեմայով: «Մի բան գիտեմ, որ էս երկրում ինչ լինում է, կապում են իմ հետ»,- ասել է նա: «Այսինքն՝ հանքը Ձերը չէ՞», հարցին Սերգեյիչը չի պատասխանել, կրկնել է, որ չի ուզում խոսել այդ մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: