«Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձրած փոխառությունները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ 2018թ. հարկային տարվա սկզբում առկա են եղել 40 000 ԱՄՆ դոլար և 21 000 ԱՄՆ դոլար փոխառություններ: 40 000 ԱՄՆ դոլար փոխառությունից 20 000 դոլարը հարկային տարում վերադարձվել է և նշված 40 000 դոլարից տարեվերջում առկա է եղել միայն 20 հազար դոլարը: Երկրորդ փոխառությունը՝ 21 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջում ևս առկա է եղել:
Բացի նշվածներից, նա հայտարարագրել է նաև 2018թ. հարկային տարվա վերջում առկա 40 000 ԱՄՆ դոլար փոխառություն: Դեսպանի դրամական միջոցը 2018թ. սկզբում կազմել է 19 000 ԱՄՆ դոլար: Տարեվերջում այն կազմել է 17 հազար ԱՄՆ դոլար:
2018թ. Ա. Մարտիրոսյանի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 31 200 ԱՄՆ դոլար: Նշենք, որ Ա. Մարտիրոսյանը 2015 թվականից Հնդկաստանում ՀՀ դեսպան է, մինչ այդ եղել է Գերմանիայում ՀՀ դեսպանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: