Գինեկոլոգը, որ արհեստականորեն հղիացրել է 48 կնոջ, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման


02:45 , 20 մարտ, 2019

Operativ.am-ը գրում է․

Նախկին գինեկոլոգը, որն իր մոտ անպտղությունից բուժվոց 48 կանանց երեխաների հայրն էր, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Դատարանի այս որոշումը հանգեցրել է նրա զավակների դժգոհությանը: Ըստ The Atlantic հրատարակչության՝ գինեկոլոգի պաղիենտները չգիտեին, թե ում սերմնահեղուկն էին ներարկել իրենց:

1970-ականների սկզբին Դոնալդ Կլաինը օգտագործել է իր պտղասերմը իր մոտ անպտղությունից բուժվող կանանց արհեստական պտղավորման համար: Նա հիվանդներին հավաստիացրել էր, որ սերմնապտուղները լաբորատորիա էին հանձնում իր հիվանդանոցի աշխատակիցները: Այն ժամանակ, երբ դեռևս ձևավորված չէր սերմնահեղուկի բանկը, նա անպտուղ կանանց հավաստիացնում էր, որ մեկ մարդու սերմնահեղուկը կարող է օգտագործել միայն 3 անգամ:

Սկանդալային գինեկոլոգի աշխատասենյակի պատերն ամբողջությամբ ծածկված էին նրա երեխաների լուսանկարներով: Նա թոշակի էր անցել 2009 թվականին:

Առաջիններից մեկը, որ բացահայտել էր խարդախ գինեկոլոգի գաղտնիքը, Ջեյկոբ Բալարդին էր: Ամերիկացի կինը համաժողովներից մեկի ժամանակ արտաքնապես իրեն շատ նման կին էր հայտնաբերել: Ավելի ուշ, նրանց հանձնած ԴՆԹ-ի վերլուծությունը հաստատել էր նրանց միջև ազգակցական կապը: Ավելի ուշ, ծագումնաբանական կայքի օգնությամբ աղջիկները գտել էին իրենց քույր-եղբայրներին: 2017 թ.Դոնալդ Կլաինի երեխաների թիվը, ըստ ԴՆԹ-ի վերլուծության, հասել էր 48-ի: Թերևս ոչ մեկը չի կարող վստահեցնել, թե դա վերջին ցուցանիշն է: