Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել


05:46 , 20 մարտ, 2019

Հոլիվուդյան աստղերը համաձայնել են արագ ամուսնալուծության: Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ազատ կլինեն դատական գործընթացի երկու մասի բաժանման միջոցով:

Երկուսուկես տարի է, ինչ աստղերը չեն կարողանում ամուսնալուծվել՝ տանջելով թե՛ իրենց, թե՛ երեխաներին: Նրանք չեն կարողանում համաձայնության գալ վեց երեխաների խնամակալության և գույքի բաժանման վերաբերյալ, որն առնվազն 400 միլիոն դոլար է:

Հոգնելով միմյանցից, դատավարությունից, փաստաբանների ծախսերից և լրատվամիջոցների բամբասանքներից՝ դերասանները որոշել են արագացնել գործընթացը: Նրանք ցանկանում են կարգավորել իրենց կյանքը և իրավաբանական հարցերը լուծել «ազատ» կարգավիճակով, հաղորդում է Teleprogramma.pro-ն:

Բրեդն ու Անջելինան ցանկանում են ամուսնալուծվել մյուս վիճահարույց հարցերի շուրջ որոշում կայացնելուց առաջ: