Ի՞նչ է անում Թուրքիան այսօր


02:41 , 20 մարտ, 2019

Փորձում է տարածաշրջան բերել թյուրքալեզու պետություններից անապահով, շատ դեպքերում՝ կիսագրագետ, ծայրահեղ կրոնական նկրտումներ ունեցող մարդկանց: Այս մարդիկ մեծ պահանջներ չեն ներկայացնում, տուն, հող և ապրելու համար բարենպաստ միջավայր, որն էլ ապահովում է Թուրքիան: Թուրքիան մասնավորապես Սիրիայի և Իրաքի տարածքներից փորձ է անում դուրս հանելու արաբալեզու, պարսկալեզու, կրոնական և ազգային փոքրամսնանություններին և նրանց փոխարինել իր կողմից բերվող թյուրքալեզու պետությունների ժողովրդով:

Եթե մեկ դար հետ գնանք դեպի Օսմանյան կայսրության սահմանները, ապա ակներև ու ավելի հստակ է դառնում այսօրվա Թուրքիայի գործողությունների նպատակը: Դրանք լիովին համընկնում են այդ կայսրության սահմաններին: Եթե 20-րդ դարասկզբի Թուրքիան խնդիր ուներ բացառապես քրիստոնյաների, ասել է, թե՝ կրոնական տարբերություն ունեցող բնակչության հետ (հայեր, հույներ) և այդ հարցը լուծում էր մահմեդական կամ մուսուլմանական ժողովրդի միջոցով, և կապ չուներ ազգությունը (օրինակ` քրդերի միջոցով), ապա այսօր արդեն նպատակը մեկն է, որ բացառապես թյուրքալեզու ժողովուրդներով լցնի այն տարածքները, որոնք վերջին տարիներին անցել էին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ: 

«Իսլամական պետության» հիմնաքարը հանդիսանում են Թուրքիան և Ադրբեջանը՝ ի դեմս այդ պետությունների ծայրահեղ կրոնական և ազգայնական կազմակերպությունների: Իհարկե, այս երկու պետության քաղաքական ղեկավարությունը լուռ համաձայնությամբ, իսկ Թուրքիայի դեպքում՝ նույնիսկ տեղ-տեղ բացեիբաց հովանավորչությամբ, ԻՊ-ի զինյալների համար կանաչ լույս էր վառում...

Մանրամասները՝ վաղվա ասուլիսում։