Ամերիկուհին մոտ 7 կգ քաշով աղջիկ է լույս աշխարհ բերել


01:00 , 20 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Նյու Յորքի բնակչուհի Ջոյ Բաքլին 6.8 կգ կշռող երեխա է լույս աշխարհ բերել: Երկուշաբթի ծննդաբերած կինը երկունքի ցավերը համեմատել է բեռնատարից հարված ստանալու հետ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նորածին աղջիկը, որին տվել են Հարփեր անունը, կշռում է նույնքան, որքան 7 ամսական երեխան: Նա նաև ամբողջապես ձևավորված մազածածկույթ ունի գլխին: Երեխայի հասակը կազմում է 58.4 սմ:

«Ես այնպես էի զգում, ասես հարված եմ ստացել բեռնատարից: Դա բավականին բռնի էր: Նա խցանվել էր կրծքավանդակիս տակ»,- պատմել է ամերիկուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ