Քուրդ զինյալները Սիրիայի հյուսիսում ԻՊ ահաբեկիչների ճամբար են գրավել


20:30 , 19 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիսում գործող քուրդ զինյալներն իրենց ենթակայության տակ են առել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ճամբարներից մեկը, որը տեղակայված է Եփրատի արևելյան ափին գտնվող Էլ Բաղուզ բնակավայրի մոտակայքում։

Ինչպես գրում է korrespondent.net-ը, տարածքում գործող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման մամուլի ծառայության ղեկավար Մուսթաֆա Բալին նշել է, որ ԻՊ ահաբեկիչների մի մասը հանձնվել է իրենց, մի մասն էլ թաքնվել է ստորգետնյա բունկերներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ