Գազավորված ըմպելիքի օգտագործումը կարող է մահացու հետևանքներ ունենալ․ գիտնականներ


22:15 , 19 մարտ, 2019

Մեծ քանակությամբ գազավորված և քաղցր ըմպելիքների օգտագործումը բարձրացնում է քաղցկեղից, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը։ Այս մասին հայտնել են Հարվարդի համալսարանի գիտնականները՝ վկայակոչելով ուսումնասիրությունների արդյունքները։

Մի շարք ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց շրջանում, ովքեր շաբաթական 3-4 բաժակ գազավորված ըմպելիք են ըմպել, 6 տոկոսով ավելի մահեր են գրանցվել, քան նրանց շրջանում, ովքեր չեն օգտագործել այդ ըմպելիքները։ Ամեն օր մեկ բաժակ գազավորված ըմպելիք ըմպելու պարագայում վաղաժամ մահվան վտանգը բարձրացել է մինչեւ 14 տոկոս, իսկ երկու բաժակի դեպքում՝ 21 տոկոս։

Օրական 2-6 բաժակ գազավորված ըմպելիք օգտագործողների շրջանում 30 տոկոսով ավելի հաճախ են մահացել սրտի կաթվածից, իշեմիկ հիվանդություններից, ուղեղի կաթվածից, իսկ 16 տոկոսով ավելի՝ քաղցկեղից։