Վիրաբույժն առաջին անգամ ուղեղի վիրահատություն է կատարել՝ գործընթացը հեռախոսով կառավարելով


21:15 , 19 մարտ, 2019

Չինաստանում առաջին անգամ ուղեղի վիրահատություն են կատարել, որի ժամանակ վիրաբույժը եղել է պացիենտից 3 հազար կմ հեռավորությամբ, հաղորդում է China Global Television Network-ը։

Մարտի 16-ին Սանյա քաղաքում վիրաբույժ Լինգ Ժիպեյը միացել է վիրահատարանում տեղադրված էկրաններին և հատուկ սարքերի միջոցով կարողացել պացիենտի ուղեղի մեջ տեղադրել ուղեղի խորը խթանման իմպլանտ։ Դա չիպ է, որն օգտագործվում է Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտի վիճակը որոշելու համար:

Վիրահատությունը շուրջ 3 ժամ է տևել: Լինգ Ժիպեյը գործընթացը ղեկավարել է «ժամանակի իրական ռեժիմում»՝ բջջային հեռախոսով օգտվելով համացանցից:

«5G ցանցը թույլ է տվել խուսափել պատկերների քարանալուց կամ ուշ հայտնվելուց, որն ի հայտ է գալիս 4G-ով աշխատելու դեպքում»,- ասել է վիրաբույժը:

Վիրահատությունից հետո անանուն պացիենտն ասել է, որ իրեն լավ է զգում։