Անջելինա Ջոլին հրաժարվում է խաղալ ֆիլմերում․ ԶԼՄ-ներ


22:00 , 19 մարտ, 2019

Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին վերջնականապես որոշել է ավարտել կարիերան կինոինդուստրիայում, հայտնում է National Enquirer-ը։

Նշվում է, որ Ջոլին ոչ միայն իր ծնված քաղաքից տեղափոխվելու, այլև աշխատանքին վերջ դնելու որոշում է կայացրել։

Դերասանուհու ընկերուհու խոսքով՝ Ջոլին ցանկանում է Լոս Անջելեսից Նյու Յորք տեղափոխվել և թատրոնի դերասանուհու կարիերա սկսել։

Նա հավելել է, որ Բրեդ Փիթի հետ ապահարզանի գործընթացն ավարտին հասցնելուց հետո Անջելինան ցանկանում է կյանքը նոր էջից սկսել։ Դրա պատճառն այն է, որ Հոլիվուդում իրենց ընդհանուր ծանոթները սատարում են նախկին ամուսնուն, և Ջոլին զգում է նրանց խեթ հայացքները։