Վարչապետի հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր


18:12 , 19 մարտ, 2019

Վարչապետն ասել է, որ գործարարները Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենք ճամպրուկներով փող էին տանում, այսինքն՝ պարբերաբար պետական ծանրագույն հանցագործություն է կատարվել։

Հիմա ասում է, որ սխալ են անում, որ իրեն են հարցնում, թե այդ հանցագործություններն ինչի չեն բացահայտվում, այսինքն՝ այդ հարցը պետք է պատկան մարմիններին տրվի։ Վարչապետի հետ դժվար է չհամաձայնվելը։

Վարչապետի հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր․

1․ Կա՛մ նախկին նախագահի հանդեպ քրեական գործ պետք է բացվի ծանր պետական հանցագործություն կատարելու համար,

2. Կա՛մ գործող վարչապետի հանդեպ պետք է վարույթ սկսվի նախկին նախագահի «բարի համբավը» վարկաբեկելու ու պետական կարևորագույն ինստիտուտի հանդեպ հանրային անվստահություն ստեղծելու համար։

Եթե դա չի արվում, ապա պետք է․

1․ Կա՛մ գլխավոր դատախազը պատժվի իր պարտականությունները չկատարելու համար,

2․ Կա՛մ հայտարարվի, որ Հայաստանում իրավապահ մարմիններ ու Սահմանադրություն գոյություն չունեն։