Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և «Ferrari»-ով էլ չեն կարողանալու հասնել. Փաշինյան


17:50 , 19 մարտ, 2019

Panorama.am-ը գրում է.

«Չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ գրում են, թե երկիրն անկայունության, տուրբուլենտության շրջանում է, տեսեք՝ ինչ է լինելու, բայց ոչ մի բան էլ չի լինելու։

«Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և եթե փորձեն իրենց գնացքի հետևից «Ferrari»-ով էլ հասնեն, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներում հայցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝  կառավարության դեմ սև հակաքարոզչության համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում և կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, քանի որ իրենց համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝  այդ շրջանակները պետք է հասկանան, որ իրենք Հայաստանում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, իրենք Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող: «Ուզում է միլիոն ծախսեն, ուզում է միլիարդ ծախսեն»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ