Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել


19:20 , 19 մարտ, 2019

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում նոր զորամաս է տեղակայել: Տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նոր զորամասի տեղակայման մասին հայտնել է Ադրբեջանի սահմանային պետական ծառայության պետ Էլչին Ղուլիևը: