ԵՄ-ն նոր առաջարկներ է սպասում Brexit-ի վերաբերյալ եւ կջանա համարժեք արձագանքել դրանց. Մերկել


22:40 , 19 մարտ, 2019

168.am-ը գրում է.

Եվրոպական միությունը կփորձի համարժեք արձագանքել Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նոր առաջարկություններին, հենց որ դրանք ստացվեն: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Global Solutions Summit հասարակական-քաղաքական համաժողովում:

«Տեսնենք, թե ինչ կասի Թերեզա Մեյը, որոնք են նրա ցանկությունները,-ասել է նա:-Մենք կփորձենք դրանց արձագանքել: Բայց չէ որ մենք ինքնուրույն չենք քննարկել այդ համաձայնագիրը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնել է դրան, այն լրացվել է»: «Այդ կապակցությամբ մենք այժմ ուշադիր հետեւելու ենք, թե ինչպես կարձագանքի բրիտանական կառավարությունը»,-հավելել է Մերկելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է գործի «համարժեք եւ համատեղ»: «Անձամբ ես մինչեւ վերջին պահը՝ մինչեւ մարտի 29-ը, պայքարելու եմ Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու համար»,-ասել է Գերմանիայի կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: