Սահակաշվիլիի կինը կարող է քաղաքապետ դառնալ


19:40 , 19 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխել Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը, կարող է դառնալ Զուգդիդի շրջանում քաղաքապետի թեկնածու նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից. հայտնում է Спутник-Грузия-ն:

Կուսակցությունում դեռ այդ տեղեկությունը չեն հաստատում` նշելով, որ խորհրդատվություններ են ընթանում:

Զուգդիդիի քաղաքապետի պաշտոնը թափուր  է մնացել 2018-ի սեպտեմբերից, երբ Լաշա Գոգիան հրաժարական է տվել: