Վալդանո. Երբեք չեմ ասի, թե Մեսսին Մարադոնայից լավն է և հակառակը


16:50 , 19 մարտ, 2019

Armsport.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն հրաժարավել է համեմատել Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային:

«Ես երբեք չեմ ասի, թե Մեսսին Մարադոնայից լավն է և հակառակը: Բարդ է համեմատել այս ֆուտբոլիստներին, քանի որ նրանք տարբեր ժամանակաշրջաններում են խաղացել: Միայն մեկ բան կարելի է վստահաբար ասել, որ երկուսն էլ տաղանդավոր են:

Մարադոնան ավելի էմոցիոնալ էր, իսկ Մեսսին ավելի ունիվերսալ է»,- Վալդանոյի խոսքը մեջբերել է Marca-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ