Red Eagles ֆան-ակումբը երեք պահանջ է ներկայացրել է ՀՖՖ-ին


16:30 , 19 մարտ, 2019

Armsport.am-ը գրում է․

Red Eagles ֆան-ակումբն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ առաջացած խնդիրները:

Ֆան-ակումբն օրեր առաջ հայտարարել էր, որ ՀՖՖ-ն խոչընդոտում է իրենց գործունեությունը: 

Ֆուտբոլի ֆեդերացիան ունի տոմսային նոր քաղաքականությունը: Ըստ դրա` ֆան-ակումբների համար նստատեղերը տրամադրվում են վաճառքի միայն այն դեպքում, եթե ֆան-ակումբները ՀՖՖ-ի հետ կնքում են անվտանգության նորմերի պահպանման և վարքագծի պարտավորագիր՝ համաձայնեցված ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնների և նորմերի հետ:

Red Eagles-ին չեն վաճառվել հանդիպման տոմսեր, քանի որ նրանք հրաժարվել են որևէ պարտավորագիր կնքել ֆեդերացիայի հետ: Պարտավորագրի մեջ կան կետեր, որտեղ նշվում է, որ ֆան-շարժումները պետք է ՀՖՖ-ի հետ համաձայնեցնեն իրենց ակցիաներն ու բանեռները հանդիպումների համար:

Այսօր ասուլիսի ժամանակ նրանք երեք պահանջ են ներկայացրել

- Մելիքբեկյանի հեռացում

- ՀՖՖ գործկոմի բալանսավորում

- Երկրպագուների գծով պատասխանատուն չպետք է լինի որևէ ֆան շարժումից

Պահանջների իրականացման համար Red Eagles-ը սկսելու է գործողություններ: