Իմ ընտանիքը միշտ եղել է իմ կողքին, հիմա ակնկալիքն ա՞յն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվեմ. Ն. Փաշինյանը՝ արտերկրյա այցերին ընտանիքի ուղեկցության մասին


15:30 , 19 մարտ, 2019

Tert.am-ը գրում է․

Մեր ընտանիքն ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում՝ որոշ արարողակարգային անհրաժեշտություններով: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Մատենադարանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի ճոխ ծախսերի վերաբերյալ քննարկումներին:

Ինչ վերաբերում է վարչապետի արտերկրյա այցերին ընտանիքի անդամների ուղեկցությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Երբ որ ես եղել եմ գործազուրկ և ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքն ինձ հետ է եղել, երբ ես եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, հանրահավաքներում իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվեմ:

Ես գիտեի, որ շատ կարևոր տեքստ պետք է ասեմ Ստեփանակերտում, տեքստի վրա աշխատում էի, և ինձ համար շատ կարևոր է եղել, որ մենք սեղանի շուրջ նստած ենք եղել՝ իմ զինվոր տղան, զինվորի մայրը, զինվորի քույրը: Փորձել եմ նրանց զգացողությունները հասկանալ արցախյան հարցի, ընթացիկ իրավիճակների նրանց զգացողությունների մասին: Կարող է, որ աբսուրդ բան ասեմ, բայց շատ կարևոր բանակցություններից առաջ կարող է որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը Արփին պետք է իմ ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է»,- ասաց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ