Հայաստանում քաղաքական էլիտան չէր կարող կայանալ առանց իշխանության աջակցության


14:32 , 19 մարտ, 2019

Հայաստանում քաղաքական էլիտան չէր կարող կայանալ առանց իշխանության աջակցության, որովհետև հետխորհրդային Հայաստանում մի քաղաքական դոկտրին էր որդեգրվել, որ ով տիրապետում է տնտեսության լծակներին, նա տիրում է իշխանությանը, այդ պատճառով ընդդիմությանը պետք է զրկել ֆինանսական ինքնուրույնությունից։ Դա իշխանության և տնտեսության միահյուսման հիմնական պատճառն էր։ Մյուս կողմից՝ դա կարող է պայմանավորված լինել Հայաստանին բնորոշ արևելյան ամբողջատիրական մենթալիտետով, երբ այլոց կարծիքն անընդունելի է, և կան «սև» ու «սպիտակ», միակ ճիշտը, իսկ մնացյալը սխալ է։ Նույն գործընթացները և նույն մտածողությունն այսօր նույնպես արդիական են դառնում։

Կից նյութն՝ այստեղ։