Բալոտելին հերքել է, թե ցանկանում էր պրովոկացիայի դիմել ՊՍԺ-ի հետ խաղում


14:10 , 19 մարտ, 2019

Armsport.am-ը գրում է․

«Մարսելի» հարձակվող Մարիո Բալոտելին հերքել է այն տեղեկությունը, թե ինքը մտադիր է պրովոկացիայի դիմել ՊՍԺ-ի հետ խաղում:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ իտալացին կրել է ՊՍԺ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մարզաշապիկն ու ցանկացել է այն ցուցադրել խփած գոլից հետո:

Բալոտելին Instagram-ի Storys բաժնում հայտարարել է, որ դա սուտ է:

«Բավական է իմ մասին սուտ պատմություններ հորինեք»,-- գրել է ֆուտբոլիստը: