Վարչապետ ընտրվելուց հետո հանդիպել եմ Էդվարդ Նալբանդյանի հետ, խնդրել ենք, որ գա ու մեզ տեղեկություններ հաղորդի. Նիկոլ Փաշինյան


14:20 , 19 մարտ, 2019

Tert.am-ը գրում է․

Արցախյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում հնչած հայտարարություններին ու երեք սկզբունքների մասին տարբեր մեկնաբանություններ են հնչում: Այս մասին մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ունենք տեքստ, ունենք տասնյակ մեկնաբանություններ: Մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու: Ադրբեջանի մեկնաբանությունը մեզ համար անընդունելի է: Այո, մենք էլ կարող ենք մեր մեկնաբանությունը տալ, բայց մեր խնդիրը լեզվակռիվը չէ, մենք ուզում ենք, որ համանախագահները, Ղարաբաղի, Ադրբեջանի ներկայացուցիչները միասին հասկանանք, թե այդ սկզբունքները գործնականում ինչ են նշանակելու: Մեկը դա մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս: Իսկ կարո՞ղ է լինել մեկ այլ մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն կամ Հայաստանի մաս: Իհարկե կարող է: Քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության հնարավոր շրջանակը, մենք իրար չենք հասկանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ