ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով ավտոմեքենաների համար


12:50 , 19 մարտ, 2019
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 12:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
Մարտի 19-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան - Սանահին հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 13:00-ից մինչև 19:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: