«Ժամանակ». Արթուր Դավթյանը կհրավիրվի ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով. ինչպե՞ս իրենց կպահեն «Իմ քայլի» անդամները


10:00 , 19 մարտ, 2019

«Մարդու իրավունքների և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է  հանձնաժողով հրավիրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հանձնաժողովի անդամներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, այդ թվում՝ ոստիկանությունում:

Հետաքրքիր է, թե ինչպես իրենց կպահեն հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները, երբ անդրադարձ լինի ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառմանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: