Ադրբեջանը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման կուրսին


01:47 , 19 մարտ, 2019

Ադրբեջանի զինված ուժերը և ևս 23 երկրի զինված ուժեր կմասնակցեն մարտի 18-ից 29-ը Վրաստանում անցկացվող NATO-Georgia Exercise 2019 հրամանատարաշտաբային համատեղ ուսուցմանը։ Ուսուցմանը կմասնակցեն ընդհանուր թվով 350 ներկայացուցիչ։

Սա նմանատիպ 2-րդ համատեղ ուսուցումն է։ Առաջինը տեղի էր ունեցել 2016 թվականին և այդ ժամանակ միջոցառմանը մասնակցել էին 14 երկրի զինվորականներ։