Օքսֆորդի համալսարանը կարող է թանգարանից հեռացնել չորացված մարդկային գլուխների հավաքածուն (Photo)


07:05 , 19 մարտ, 2019

Օքսֆորդի համալսարանին կից գործող Փիթ Ռիվերսի թանգարանն, ամենայն հավանականությամբ, ստիպված է լինելու ցուցադրությունից հեռացնել չորացված մարդկային գլուխների հավաքածուն։ Թանգարանի տնօրենությունն այսպիսի պահանջ է ստացել ամազոնյան անտառներում բնակվող շուար ցեղախմբի անդամներից։ Ցեղախմբի ներկայացուցիչները նշել են, որ այդ գլուխները հոգևոր նշանակություն ունեն և չպետք է ցուցադրվեն թանգարանում։