Ահա թե ինչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ զբաղվում եք չսիրված աշխատանքով


02:04 , 19 մարտ, 2019

Անառողջ աշխատանքային հարաբերությունները ոչ միայն ամեն օր փչացնում են մեր տրամադրությունը, այլ նաև վնասում են մեր ֆիզիկական և հոգեկան աշխարհը։

Ձեր սննդային սովորությունները փոխվում են

Քաղցի զգացումը և ախորժակը սերտ կապված են մեր էմոցիաների հետ։ Սթրեսի ժամանակ տեղի է ունենում ադրենալինի արտազատում։ Այսպես մեր օրգանիզմը փորձում է բոլոր ուժերը կենտրոնացնել վտանգից փախչելու կամ նրա հետ պայքարելու վրա՝ ճնշելով մնացած զգացմունքները, այդ թվում՝ նաև սովի։ Սրանով է բացատրվում սթրեսի ժամանակ որոշ մարդկանց նիհարելու հանգամանքը։

Մյուսների մոտ կարող է սկսվել հակառակ գործընթացը. քրոնիկական սթրեսի ժամանակ օրգանիզմում ակտիվորեն արտադրվում է կորտիզոլ, ինչն էլ մեծացնում է ախորժակը։  

Հաճախ եք հիվանդանում

Եթե դուք հաճախ եք հիվանդանում, ապա դրա պատճառը կարող են լինել աշխատանքային վատ հարաբերությունները։ Հետազոտությունները հաստատում են, որ, ի տարբերություն կարճաժամկետ սթրեսի, քրոնիկականը ճնշում է իմունիտետի աշխատանքը, ինչն ավելի խոցելի է դարձնում օրգանիզմը։

Դուք զգում եք, որ աստիճանաբար հիմարանում եք

Տհաճ աշխատանքը կարող է խառնաշփոթ առաջացնել գլխում։ Վատանում է հիշողությունը, ընկնում է կենտրոնացվածությունը և ուղեղի ակտիվության մակարդակը։ Դուք այլևս վստահ չեք, որ կարող եք հաղթահարել ծանրաբեռնվածությունը։

Վատ եք քնում

Քրոնիկական սթրեսի հիմնական նշաններից մեկը քնի հետ խնդիրն է։ Դուք դժվար եք քնում, քանի որ ուղեղը չի կարողանում հանգստանալ կամ էլ դուք գիշերն անընդհատ արթնանում եք։ Առավոտյան դուք կարող եք զարթնել անհանգստացնող և տագնապային մտքերով։