Գիտնականները հայտարարել են, որ ճարպակալման զարգացման վտանգը կարող է նվազեցնել կանաչ թեյը:


22:15 , 18 մարտ, 2019

Միացյալ Նահանգներում կալանավորել են հզոր մաֆիոզ ընտանիքի պարագլխի ենթադրյալ մարդասպան Ֆրանչեսկո Քալիին: Այս մասին Twitter-ում հայտարարել է Նյու Յորքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Դերմոթ Շին:

«Հետաքննությունը դեռ շարունակվում է, և դեռ շատ աշխատանք է սպասվում»,- գրել է Շիին:

Նրա խոսքերով, մաֆիոզ խմբավորման ղեկավարի վրա հարձակվողը 24-ամյա Էնթոնի Կոմելոն է: Սակայն ոստիկանությունը չի բացառում, որ այլ անձինք ևս կարող են ներգրավված լինել հանցագործության մեջ:

Ոստիկանության ներկայացուցիչը նաև շնորհակալություն է հայտնել մի քանի խուզարկուների՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար:

Ֆրանչեսկո Քալին սպանվել է մարտի 14-ին Նյու Յորքում իր տան մոտակայքում: Հարձակվողը փախել է հանցագործության վայրից:

Ֆրանչեսկո Քալին Սիցիլիայից է: Նա գործնականում ղեկավարում էր Նյու Յորքում կազմակերպված հանցագործությունը վերահսկող Գամբինո խմբավորումը: Քալին նախկինում դատապարտվել է շորթման մեղադրանքով: