Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան


21:00 , 18 մարտ, 2019

Aysor.am-ը գրում է.

Հայաստանի փորձագիտական դաշտի, ադրբեջանագետների մեկնաբանությունները ոչ մի, այն էլ՝ բացասական ազգեցություն չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանն՝ անդրադառնալով վերջերս հնչող պնդումներին, որ փորձագիտական դաշտի մեկնաբանությունները կարող են վնասել գործընթացին:

«Այս պնդումների հետ, բնականաբար, համամիտ չեմ ու դրանցից, իրականում, շատ տխուր երևույթների հոտ է գալիս։ Ժամանակին օրինակ՝ Խորհրդային Միությունում արգելված էին հասարակական գիտությունները, մասնավորապես, քաղաքագիտությունը։ Դրա հետևանքը մենք մեզ վրա էլ մինչև հիմա զգում ենք: Գենետիկան էր արգելված՝ որպես բուրժուական գիտություն, էլ ավելի «խավար» ժամանակներում առհասարակ ցանկացած տեսակի գիտությունն էր արգելված ու մի տեսակ այսպիսի համանման տպավորություն եմ ես ստանում», - ասաց Էդգար Էլբակյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ