Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է կայացրել


19:50 , 18 մարտ, 2019

Analitik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է կայացրել: Որոշման մեջ մասնավորապես ասված է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի ապրիլի 1-10-ը ներառյալ: