Panorama.am-ը գրում է.
Երևանում այս տարվա ապրիլին առաջին անգամ կբացվի ռեստորան երկնքում, որը կլինի Դուբայի Dine Sky ռեստորանի օրինակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Invest in Armenia» նախագծի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը։
Նախագծի մասին սոցցանցերի օգտատերերը ոչ միանշանակ են արտահայտվել։ Մի մասը, անվտանգության նկառատումներից ելնելով, դեմ է դրան։ Մյուսներն էլ ողջունել են, հարց ու փորձ արել տեղի, գնի և այլնի մասին։
Ըստ հրապարակած նկարների, ռեստորանը գտնվելու է Երևանի կենտրոնում, մոտ 50 մետր բարձրության վրա, որտեղ հյուրերը կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու պառկել։
Պատվականյանը նաև նշել է, որ Երևանում այս ռեստորանը 3 անգամ ավելի մատչելի կլինի, քան աշխարհի մյուս երկրներում ու կարժենա մոտ 45 դոլար, որի մեջ ներառված է նաև սնունդը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ