Ձյունիկը գեղեցիկ հոլովակով հայտնել է երեխայի սեռը


17:28 , 18 մարտ, 2019

Ինստագրամից լսարանին հայտնի դարձած Ձյունիկը սպասում է իր առաջնեկին։ Նա իր ծննդյան օրը՝ փետրվարի 16-ին, կլորացած փորիկով լուսանկարներ է հրապարակել խնջույքից։ 22-ամյա գեղեցկուհին հետևորդներին հենց այդ կերպ է հայտնել ուրախալի լուրը, իսկ ավելի ուշ գեղեցիկ հոլովակ հրապարակել՝ տեղեկացնելով նաև երեխայի սեռը։ Նա և ամուսինը՝ Մեսրոպը, տղա են ունենալու։ Զույգը որոշել է որդուն Խաչիկ անվանել՝ սկեսրայրի պատվին։