Armenpress.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը մերժելու որոշման դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստը նախագահում էր դատավոր Մհեր Արղամանյանը:
Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվելու է: