Բասկետբոլի Հայատանի Գավաթ. Արցախը եզրափակչում է


16:00 , 18 մարտ, 2019

Аrmsport.am-ը գրում է․

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի պատասխան խաղում «Արցախը» հյուրընկալվելիս 91:56 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի Սեդարսի» նկատմամբ և դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ: Տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դավիթ Քարամյանը («Էրեբունի Սեդարս»), որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 24 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Արցախը» ուժերը կչափի «Ուրարտու Վիվառո» - «Արագած» զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ «Ուրարտու Վիվառո» - «Արագած» առաջին հանդիպումն ավարտվել է 112-90 հաշվով, հօգուտ «Ուրարտու Վիվառո» ակումբի:

Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր ՝ մարտի 18-ին, ժամը 18:30-ին Օլիմպավանում: