Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում (Video)


14:20 , 18 մարտ, 2019

168.am-ը գրում է․

Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իրավական հարցերի կոմիտեի նիստում, տեղեկացնում է Գրուզիա Online-ը: Միմյանց ֆիզիկապես ու խոսքով վիրավորանքներ են հասցրել «Եվրոպական Վրաստանից» պատգամավոր Օթար Կախիձեն եւ մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր Իրակլի Բերայան:

Կախիձեն թղթի թերթեր է նետել Բերաայի վրա: Ստեղծված իրադրությունն օգնել են հարթել պրիստավները: Վեճը վերաբերել է քննարկման ընթացակարգին:

Իրավական հարցերի կոմիտեի նիստում քննարկվում է դատավորներին ընտրելու կանոնների մասին խորհրդարանական մեծամասնության օրինագիծը: