Նուրմագոմեդովը ներկա է գտնվել միլանյան դերբիին


14:10 , 18 մարտ, 2019

Armsport.am-ը գրում է․

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է գտնվել Ա Սերիայի 28-րդ տուրի՝ «Միլան»-«Ինտեր» խաղին:

«Ինչպիսի անհավանական խաղ էր այսօր Միլանում: Մանկուց բաց չեմ թողել այս դիմակայությունը, չէ՞ որ սա ֆուտբոլի պատմության լավագույն դերբին է, իսկ հիմա անձամբ կարողացա ներկա գտնվել այս խաղին ու տեսնել իտալական ֆուտբոլի ամբողջ գեղեցկությունը»,- գրել է Խաբիբը Instagram-ի իր էջում և այս լուսանկարը հրապարակել:

Հիշեցնենք՝ միլանյան դերբիում «Ինտերը» 3:2 հաշվով հաղթել է «Միլանին»: Այս հաղթանակից հետո «Ինտերն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է բարձրացել, իսկ «Միլանը» նահանջել է 4-րդ տեղը: