Միլիոնավոր հնդիկներ նշել են հանրահայտ Հոլի տոնը, որը նշանավորում է գարնան գալուստը:
Հնդիկներն այս տոնը նշում են միմյանց վրա գունավոր ներկեր, փոշի լցնելով: Հոլին նաև անվանում են «գույների տոն»: Հնագույն հնդկական տոնակատարությունը մարմնավորում է գարնան խայտաբղետությունը: Տոնակատարության ժամանակ մարդիկ գունավոր դիմափոշի են շաղ տալիս և ներկախառն ջուր ցողում միմյանց վրա:
Ի դեպ, գունավոր փոշին պատրաստվում է դեղաբույսերից և օգնում կանխել գարնանային վարակների տարածումը:
Իրար բավարար չափով ներկելուց հետո տոնակատարության մասնակիցներն ընտանիքներով հավաքվում են համեղ ճաշի սեղանի շուրջ:
Ստորև առաջարկում ենք Daily Mail պարբերականի կազմած ֆոտոշարքի միջոցով տեսնել, թե ինչպես են հնդիկները նշում խայտաբղետ Հոլին.