5 վնասակար սովորություն, որ արգելվում է անել ուտելուց անմիջապես հետո


21:30 , 18 մարտ, 2019

Բոլորս էլ սիրում ենք տոները, երբ ողջ ընտանիքով հավաքվում ենք կլոր սեղանի շուրջ ու վայելում մեր սիրած ուտելիքները: 

Ուտում ենք այն ամենը, ինչը սովորական օրերին արգելվում է՝ տապակած, ճարպոտ մսեր, սակայն ինչպե՞ս կարող ենք մեզ զրկել նման վայելքներից:          

Ինքնազգացողությունը չբարդացնելու համար մի՛ արեք հետևյալը․

Մի՛ պառկեք

Թվում է, թե անմեղ բան է, ու հագենալուց հետո մի փոքր հանգստնալը վնաս չի տա, սակայն չարաչար սխալվում եք: Այս սովորությունը ստամոքսի մի շարք հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: 

Թեյ մի՛ խմեք

Բժիշկները խորհուրդ չեն տալիս ուտելուց անմիջապես հետո թեյ խմել, այնպես որ, պետք է 30 րոպե սպասել:

Միրգ մի՛ կերեք

Մրգերը հարուստ են վիտամիններով, դրանք շատ կարևոր են առողջության համար: Այո՛, դրանց օգտագործումը շատ կարևոր է, բայց ոչ անմիջապես ուտելուց հետո:

Related image

Մի՛ զբոսնեք

Մարդկանց մեծամասնությունը հավատացած է, որ ուտելուց անմիջապես հետո զբոսանքը դրական է ազդում օրգանիզմի վրա, բայց զբոսնել կարելի է ուտելուց 30 րոպե անց: Զբոսանքը պետք է տևի 10 րոպե:

Ցնցուղ մի՛ ընդունեք

Ուտելուց հետո օրգանիզմը փորձում է այն մարսել: Եթե ուտելուց անմիջապես հետո գնում եք լոգանք ընդունելու, մարսողությունն այդքան էլ լավ չի կատարվում: