Հայ ձյուդոիստները հաջողության չեն հասել Եկատերինբուրգում


11:10 , 18 մարտ, 2019

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի ներկայացուցիչները հաջողության չեն հասել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

73 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի Վիկտոր Ստերպուին և լքել պայքարը:

100 կգ քաշային կարգում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ Միխայիլ Մինչինը և Արսեն Խանջյանը, որոնք հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են 1/8 եզրափակիչում և լքել պայքարը:

Այդ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Արմեն Ադամյանը: