Ոսպով կոտլետ


11:02 , 18 մարտ, 2019

Ոսպը 1 օր նախապես թրջում ենք սառը ջրում, հետո քամում ջուրը և մսաղացով աղում` մեկ հատ գազարի, 2 պճեղ սխտորի և խառը կանաչու հետ:

Ավելացնել աղ, սև պղպեղ, քարի (кари) համեմունք: Թողնել 15 րոպե, որպեսզի կպչուն դառնա, ապա կոտլետի ձև տալ և պաքսիմատի մեջ թաթախելուց հետո տապակել բուսայուղի մեջ:

Կարելի է մատուցել թարմ բանջարեղենային աղցանի հետ: