Հասունանում է Հայաստանում իշխող ուժի խորհրդանիշ–կենդանի ունենալու պահը


10:47 , 18 մարտ, 2019

Կոկորդիլոս VS ոչխար

Կուսակցություններն ունենում են անուն, գույն, դրոշ, ծրագիր, գաղափարախոսություն, նաև խորհրդանիշ–կենդանիներ։

Օրինակ՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցության ոչ պաշտոնական խորհրդանիշը փիղն է, իսկ դեմոկրատներինը՝ էշը։

Ռուսական «Единая Россия» («Միասնական Ռուսաստան») կուսակցության ոչ պաշտոնական խորհրդանիշ-կենդանին արջն է։

Հասունանում է Հայաստանում իշխող ուժի խորհրդանիշ-կենդանի ունենալու պահը, ավելի ճիշտ՝ այն արդեն կա։ Մնում է՝ ներսում կողմնորոշվեն «ապազգային» կոկորդիլոսի և «ազգային» ոչխարի միջև։