Tert.am-ը գրում է․
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կանի հնարավորը Ղրիմի թերակղզին Ուկրաինային վերադարձնելու համար, գործող նախագահը խոստացել է դա անել նախագահական ընտրություններից անմիջապես հետո:
«Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային, մենք կանենք ամեն հնարավոր բան, որ դա իրականացվի հնարավորինս շուտ, նախագահական ընտրություններից անմիջապես հետո», - գրել է Պորոշենկոն Facebook-ի իր պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ Ղրիմը միացվել է Ռուսաստանի Դաշնությանը 2014 թվականին՝ ժողովրդական հանրաքվեի միջոցով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ