Armenpress.am-ը գրում է․
Հանրապետությունում մարտի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Սոթք-Քարվաճառ և Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: