Լիցքաթափել գլուխը կամ ինչպե՞ս տանը չմտածել աշխատանքի մասին


02:12 , 18 մարտ, 2019

Եթե դուք ղեկավար եք և անընդհատ աշխատանքի մեջ եք, ապա շատ դժվար է ժամանակին կանգ առնել և չմտածել աշխատանքի մասին, սակայն երբեմն հարկավոր է մոռանալ աշխատանքի մասին։ Ահա թե ինչու․

Կորցնում եք ձեր կրեատիվությունը

Եթե դուք ցանկանում եք կրեատիվ լինել աշխատանքում, ապա դուք պետք է դադարեք մտածել աշխատանքի մասին։ Ավելի լավ է մտածել «ոչնչի» մասին, որպեսզի արդյունքում ձեր ուղեղը կարողանա հանգստանալ, և դուք վերադարձնեք ձեր կրեատիվությունը։

Դուք մարդ եք

Այո՛, դուք մարդ եք և ոչ թե ռոբոտ։ Եթե դուք անընդհատ մտածեք աշխատանքի մասին, ապա ուղղակի կայրվեք, և այդ ժամանակ դժվար կլինի  և՛ աշխատելը, և՛ որևէ բան անելը։

Պլանավորեք ձեր շաբաթը

Կիրակի երեկոյան կազմեք ձեր ողջ շաբաթվա պլանը։ Պլանի մեջ ներառեք և՛ ընկերական հանդիպումները, և՛ ընդմիջումները, և՛ հանգիստն ընտանիքի հետ։ Եվ հիշե՛ք՝ աշխատանքը գայլ չէ, այն ոչ մի տեղ չի կորչի։ Սիրեք ինքներդ ձեզ։

Միջավայր և շրջապատ

Փորձեք ձեր միջավայրում որևէ բան փոխել։ Աշխատավայրում գտնվելու ժամանակ անջատեք բոլոր գաջեթները։ Սա շատ ծայրահեղական է, սակայն աշխատում է։ Տան մեջ մեկ վայր ընտրեք, որտեղ երբեք չպետք է աշխատեք։ Այնտեղ աթոռ կամ բարձ դրեք և այդ վայրն օգտագործեք ընթերցանության կամ յոգայի համար։ Այդ վայրը որքան քիչ ասոցացնեք աշխատավայրի հետ, այնքան ավելի քիչ մտքեր կունենաք նրա մասին։