Խաղողի կորիզի յուղը բավականին յուրահատուկ բաղադրություն ունի, ինչով էլ տարբերվում է մնացած բուսական յուղերից։ Պարզվում է, որ այս յուղը դեռևս հին ժամանակներից օգտագործվում էր որպես կոսմետիկ միջոց։ Այն օգտագործվել է նաև խոհարարության մեջ։ Ներկայումս այս յուղից արտադրում են Իտալիայում, Արգենտինայում և Ֆրանսիայում։
Բնութագիր
Յուղը բավականին հաճելի համ ունի։ Բույրը շատ նման է ընկույզի բույրին։ Գույնը՝ բաց դեղին կամ կանաչավուն։ Կալորիականությունը՝ 885 կկալ։
Գնելու ժամանակ ուշադրություն դարձրեք բաղադրությանը։ Ավելի լավ է ընտրեք առանց հավելումների 100%-անոց յուղը։
Այն պահպանեք ապակե տարայի մեջ, մութ սենյակում և սենյակային ջերմաստիճանում։
Առողջարար հատկությունները