«Շնորհակալություն բոլորին, որ այս աստիճան ընդգծեցիք և վերահաստատեցիք իմ նշանակությունը». Լուսինե Բադալյան


14:44 , 17 մարտ, 2019

Շնորհակալություն բոլորին, որ այս աստիճան ընդգծեցիք և վերահաստատեցիք իմ նշանակությունը , խոսքերիս կարևորությունն ու դրանց ազդեցությունը ձեզ համար և միամտաբար օգնեցիք, որ մեսիջս իմ նախատեսածից ավելի շատ տարածվի:
Ինչպես նաև ինքնուրույն հաստատեցիք գրածիս ճշմարտացիությունը:

Ուրախ եմ, որ մեր թիմն այն աստիճան լուրջ կիկսքեր չի անում, որ ընդամենը նվաստիս ֆեյսբուքյան գրառումն է դառնում թոփ 1 թեմա:

Իսկապես շնորհակալություն այդ ամենը հնարավոր բոլոր մակարդակներով արձանագրելու համար: