«Եթե մարդ ունակ է սառնասրտորեն հոշոտել կենդանուն, ապա նա կարող է նույնը անել նաև մարդու նկատմամբ». Արման Աբովյան


13:13 , 17 մարտ, 2019
Դե ինչ, հարգելիներս, տեղեկացնեմ,որ շուտով մենք (ԱԺ ԲՀԿ խմբակցություն) Ազգային ժողով կներկայացնենք նոր օրենսդրական նախաձեռնություն,որը շատ,ավելի քան շատ լուրջ խստացնում է կենդանիների պաշտպանության վերաբերյալ բոլոր կարգավորումները։ Նախատեսում եմ, որ այդ օրենքը թույլ կտա տարատեսակ սադիստների խստագույնս պատժել և հարկ եղած դեպքում նույնիսկ ուղարկել բանտ։
Գիտեմ մի բան, եթե մարդ ունակ է սառնասրտորեն հոշոտել կենդանուն, ապա նա կարող է նույնը անել նաև մարդու նկատմամբ։