Իսպանիայում երեխային ապտակելու համար կնոջը երկու ամսով բանտարկության են դատապարտել


19:00 , 16 մարտ, 2019

Իսպանիայի Գալիսիա նահանգի դատարանը անփոփոխ է թողել որդուն ապտակելու համար կնոջ հանդեպ ընդունված երկու ամսով բանտարկության մասին դատավճիռը՝ գրում է iz.ru-ն։

Նշվում է, որ պատիժը կարող է փոխարինվել հանրօգուտ աշխատանքով։

Կինը նաև չի կարող վեց ամսվա ընթացքում 200 մետրից ավելի մոտենալ որդուն։ Նման պատիժ նա ստացել է նրա համար, որ երկու անգամ ապտակել է որդուն լոգարան գնալուց հրաժարվելու և վիճաբանելու համար։

Կինը բողոքարկել է դատավճիռը, սակայն երկրորդ ատյանի դատարանը համարել է, որ դա ընտանեկան բռնության դրսևորում է։ Կինը, սակայն, պնդում է, որ պարզապես դաստիարակել է երեխային ծնողական պարտականությունների շրջանակում։

Այժմ կնոջը մնում է միայն բողոքարկման համար դիմել Իսպանիայի Գերագույն դատարան։