Գողը խղճացել է աղջկան և վերադարձրել գումարը, երբ տեսել է նրա հաշվի հաշվեկշռիռը (Video)


19:45 , 16 մարտ, 2019

Խեյուան քաղաքի բանկերից մեկում հսկիչ տեսախցիկներն անսովոր միջադեպ են ֆիքսել: Լին անունով աղջիկը գումար հանելիս ավազակային հարձակման է ենթարկվել. տղան հետևից մոտեցել է և դանակի սպառնալիքով պահանջել կանխիկ գումարը:

Վախեցած չինուհին նրան է մեկնել 2500 յուանը, սակայն կողոպտիչն ավելին է պահանջել: Բայց հետո տարօրինակ բան է տեղի ունեցել: Երբ տղան տեսել է, որ աղջկա հաշիվը զրոյական է, խղճացել է նրան և վերադարձրել գումարը ու հեռացել ժպիտը դեմքին: Ճիշտ է, իրավապահներն ըստ արժանվույն չեն գնահատել զգայուն գողի արարքը և շուտով նրան կալանավորել են, գրում է ladbible-ը: